Հակամարտության վտանգն Անդրկովկասում պահպանվում է, կարծում է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը

Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ «ներկա պահին Անդրկովկասում անկայուն իրավիճակ է պահպանվում»։

Նրա խոսքով՝ ռուս զինվորականները արձանագրում են «Անդրկովկասում հակամարտության հնարավորության պահպանում, ինչպես նաև Աֆղանստանում, Իրանում, Լիբիայում և Սիրիայում ահաբեկչական ակտիվության աճ»:

«Աշխարհում աճող լարվածությանը նպաստում է ահաբեկչության և արմատական ծայրահեղականության մասշտաբների ընդլայնումը, կորոնավիրուսային վարակի տարածման ֆոնին գլոբալ տնտեսական անկումը, ինչպես նաև մի շարք պետությունների ապակառուցողական արտաքին քաղաքականությունը», – ասել է Գերասիմովը արտասահմանյան կցորդների համար ճեպազրույցի ժամանակ։

Նա նաև նկատել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվել է «մարդասիրական աղետը կանխելու և տեղի բնակչությանը պաշտպանելու համար», փոխանցում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: