Փհենյանի հրթիռն արժևորել է Սեուլի բաժնետոմսերը

Ավելի վաղ Հարավայի Կորեայի ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ հարևան երկրում հրթիռի արձակումը սահմանափակ ազդեցություն կունենա հարավկորեական տնտեսության վրա։ Միաժամանակ՝ պաշտոնյաները պարզաբանել են, որ իրենք ուշիուշով հետևել են շուկայի արձագանքին հրթիռի արձակմանը և անհրաժեշտության դեպքում անգամ պատրաստ էին աջակցել դրան։

Ներդրողները նաև մտավախություն ունեին, որ Հյուսիսային Կորեայի արբանյակի արձակումը բալիստիկ հրթիռի քողարկված փորձարկում կլինի։

Մյուս կողմից՝ Սեուլում բաժնետոմսերի արժևորումը պայմանավորում են այլ գործոններով ևս, մասնավորապես՝ արտաքին բարենպաստ ֆոնով։ Ապրիլի 12-ին ԱՄՆ-ում բորսային ցուցանիշները բարձրացել են ավելի քան 1%-ով, իսկ Ճապոնիայում՝ 1,19%-ով։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի «Քվանմենսոն-3» («Վառ աստղ») Երկրի արհեստական արբանյակով «Ինհա-3» («Ծիր կաթին») հրթիռն արձակումից ընդամենը րոպեներ անց մի քանի մասի է բաժանվել և ընկել ծովը։ Ձախողման պատճառները դեռ հայտնի չեն։

Մեկնաբանել