Գիշերը Ստեփանակերտում կրակոցներ են արձակել քաղաքի երկու բնակիչներ․ նրանք բերման են ենթարկվել

Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանումներ է ներկայացրել գիշերվա ընթացքում արձակված կրակոցների մասով՝ հղում անելով Արցախի Հանրապետության ոստիկանությանը։

«Հունվարի 11-ին՝ ժամը 04։50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարբեր մասերում կրակոցներ են հնչել։ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները «Զառուն բաղ» կոչվող տեղանքից վարչություն են բերման ենթարկել Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչների, որոնք բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, մայրաքաղաքի տարբեր մասերում ինքնաձիգից կրակոցներ են արձակել»,- ասվում է հաղորդագրությունում։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Կարդացե՛ք նաև՝

Վիտալի Բալասանյանը՝ թմրամոլների, հարբեցողների ու Ֆեյսբուքի մասին

Մեկնաբանել