Հունվարի 15-ին Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Հունվարի 14-ի երեկոյան, 16-ին առանձին շրջաններում, 15-ին, 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Հունվարի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 15-ի ցերեկը Երևանում օդի ջերմաստիճանը կլինի +5+7։

Մեկնաբանել