Աշխարհի սիմֆոնիկ նվագախմբերի փառատոնին կհնչի Ավետ Տերտերյանի 5-րդ սիմֆոնիան

Աշխարհի սիմֆոնիկ նվագախմբերի փառատոնին Յարոսլավլի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Ավետ Տերտերյանի 5-րդ սիմֆոնիան: Այս մասին տեղեկանում ենք Մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Մ. Աննամամեդովի հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ սիմֆոնիայի կատարմանը որպես մենակատար հանդես կգա ճանաչված քամանչահար Հակոբ Խալաթյանը:

Փառատոնին որպես երաժշտագետխորհրդատու ներկա կգտնվի նաև Ավետ Տերտերյանի որդին` Ռուբեն Տերտերյանը: