«Պարո՛ն Զոլյան, ետ եկեք», «Չկա Զոլյան՝ չկանք մենք» կարգախոսներով Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ ուսանողները գնացել են Կրթության և գիտության նախարարություն՝ պահանջելու վերանշանակել իրենց պաշտոնանկ արած ռեկտորին:
Վերադարձրեք մեր ռեկտորին
-
ԵՄ-ն աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին. Վասիլիս Մարագոս
Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, հաղորդում է «Արմենպրես»-ը։ «Եվրոպական միությունը աջակցում է խաղաղության և նորմալացման գործընթացներին տարածաշրջանում։ Եվրամիության առաքելության ներկայությունը Հայաստանում վկայում է հենց այդ մասին։ Հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին առաքելության ներկայությունը օգնել է նվազեցնել լարվածությունը և բարելավել անվտանգությունը մարդկանց համար»,- ասել է նա։
-
Եթե տեսնենք, որ Հայաստանին փոխանցվող զենքերը հասել են կրիտիկական մակարդակի,
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Կովկասում առաջատար պետությունը Ադրբեջանն է, և բոլորը պետք է այդ փաստի հետ հաշվի նստեն, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ «Այսօր միայն մեր պահանջով Ղազախի չորս գյուղ մեզ է վերադարձվում։ Սրանից հետո էլ է այդպես լինելու։ Այստեղ խոսքի իրավունքը մերն է, և Կովկասի առաջատար պետությունը՝ տնտեսական, քաղաքական և ռազմական առումով, Ադրբեջանն է»,- նշել է նա այսօր Շուշի կատարած այցի ընթացքում։ «Ղազախի օկուպացված հողերի վերադարձը, մեր պայմաններով սահմանազատումն ու սահմանագծումը մեր հերթական հաղթանակն է»,- ասել է Ալիևը։ Ալիևն սպառնացել է Հայաստանին փոխանցվող զենքերի հարցով։ «Մեր քաղաքականությունը հիմնված է միջազգային իրավունքի և արդարության վրա։ Եթե այսօր […]
-
Ինչպես են ՔՊ-ական էջերը թիրախավորում Բագրատ սրբազանին և նրան կապում
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Տավուշի մարզից մեկնարկած բողոքի ցույցերի առաջնորդները՝ ի դեմս Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, հայտնվել են ֆեյսբուքյան մի շարք էջերի թիրախում, որոնք կեղծ լուրեր և դավադրապաշտական թեզեր են տարածում նրանց մասին։ Այս էջերից որոշներն ակտիվ էին 2023-ի սեպտեմբերի Երևանի ավագանու ընտրություններից առաջ և նույնատիպ տեղեկություններ էին տարածում «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) հիմնական մրցակից, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը օրեր առաջ գրել էր իշխանական լրատվամիջոցների՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ տարածած կեղծ լուրերի և մանիպուլյացիաների վերաբերյալ։ Փաստացի, բացի լրատվամիջոցներից, գործի են դրվել ֆեյսբուքյան էջեր՝ իշխանության թեզերը տարածելու համար։ Այսպես, Armenian News ֆեյսբուքյան էջը […]
-
Բագրատ սրբազանի երթը հասավ ԲՈՒՀ-եր. ֆոտոշարք
Բագրատ սրբազանի առաջնորդած երթը Երևանի Հանրապետության հրապարակից շարժվեց Երևանի պետական համալսարան, Պոլիտեխնիկական համալսարան և Կոնսերվատորիա։ Մի շարք բուհերի ուսանողներ միացան շարժմանը։ Մինչ այս պահը ոստիկանական ուժերը չեն փորձել սահմանափակել ցուցարարների գործողությունները։ Սրբազանը հայտարարեց, որ 18:30 կսկսվի հանրահավաքը նույն վայրում՝ Հանրապետության հրապարակում։
-
Երևանն առանց Աշոտի․ ծրագրավորողի ծրագրերը հայրենի Ոսկեվանում
Տավուշի Ոսկեվան գյուղի բնակիչ Աշոտ Սաֆարյանն այն երիտասարդներից է, որը լավ է հասկանում թիկունքի ամրության կարևորությունը: Իր մասնագիտության խոստումնալից ու հարմար կյանքն արդեն չորս տարի է՝ փոխարինել է հայրենի գյուղը զարգացնելու երազանքով։ Ծրագրավորման ոլորտում հաջողություններն ու մասնագիտական հմտությունները վերցրել, վերադարձել է Ոսկեվան՝ տավուշցիներին փոխանցելու։
-
Բայրամովը կարծում է, որ Ալմաթիի բանակցությունները նոր լիցք կհաղորդեն խաղաղության
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հույս է հայտնել, որ Ալմաթիի բանակցությունները նոր լիցք կհաղորդեն հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ մայիսի 10-ին, Ալմաթիիում իր ղազախ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը։ Հաղորդվում է, որ Բայրամովը լավատեսություն պայմանավորված է հայ-ադրբեջանական սահմազատման հանձնաժողովների վերջին համաձայնությամբ։ Այսօր Ղազախստանի Ալմաթի քաղաքում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Ինչպես հայտնել է պաշտոնական Աստանան, ղազախական կողմն այդ հանդիպմանը ոչ թե միջնորդի, այլ հարթակ տրամադողի դերում է։
-
Եթե ժողովուրդը ցանկանա, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ․ Սրբազանը՝
Բագրատ սրբազանը հաստատեց շրջանառվող տեղեկությունները, որ ինքն ունի երկքաղաքացիություն՝ Հայաստանի և Կանադայի։ «Էնքան գնահատել են ինձ, որ ուղղակի քաղաքացիություն են տվել Կանադայում։ Ես երբեք չեմ ուզել, իրենք տվել են՝ որպես [Հայ առաքելական եկեղեցու] Կանադայի թեմի առաջնորդ, ես էլ ընդունել եմ»,- մայիսի 10-ին Երևանում դեպի բուհեր երթի ժամանակ հայտարարեց նա։ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի վարչապետ կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Սրբազանը հայտարարեց՝ ցանկություն ու հավակնություն չունի վարչապետ դառնալու, ապա շարունակեց․ «Եթե ժողովուրդը ցանկանա, դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը […]