Հուղարկավորման արարողության զեղչ` Բենֆիկայի երկրպագուներին

«Բենֆիկայի» հավատարիմ երկրապագուները կարող են չանգհանգստանալ իրենց հուղակավորման արարողության համար, այն կկատարվի զեղչով։

Բացի 12,5% զեղչից, «Բենֆիկայի երկրապագու» քարտատերերի հուղակավորության ժամանակ կհնչի ակումբի հիմնը, գերեզմանի վրա կփակցվի ակումբի խորհրդանիշը, նաև կամրացվի ակումբի դրոշը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչքան են երկրպագուները սիրում իրենց թիմին, նպատակահարմար համարեցինք ճիշտ ձևով դա օգտագործել հուղակավորման արարողության ժամանակ։ Հուղակավորման արարողությունը մեր կյանքի մի մասն է և զեղչը կարող է այս ճգնաժամի պայմաններում օգնել հանգուցյալի ընտանիքին»,- ասել է Պաոլո Կարեյրան, ով հանդիասանում է «Սերվիլուսա» հողակավորության բյուրոյի տնօրենի օգնականը։

Հիշեցնենք, որ «Բենֆիկան» 2006թ.-ին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենահայտնի ակումբ։ Այդ տարի անդամավճար կատարողների թիվը հասել էր 160 398 մարդու։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել