Նապոլին` Իտալիայի գավաթակիր

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Նապոլին» 2:0 հաշվով պարտության մատնեց այս մրցաշրջանում ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրող «Յուվենտուսին» ու պատմության ընթացքում 4-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը:

Չնայած «Յուվենտուսը» տարածքային առավելություն ուներ, վտանգավոր պահերով «Նապոլին» չէր զիջում Իտալիայի չեմպինին: Երկու թիմերն էլ ավելի շատ ուշադրություն էին դարձնում պաշտպանությանը: Առաջինը տեղի տվեցին թուրինցիների նյարդերը: 62-րդ րոպեին Ստորարին սեփական տուգանային հրապարակու կանոնները խախտեց Լավեսիի նկատմամբ: 1 րոպե անց Կավանին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը:

Այդուհետ Անտոնիո Կոնտեի սաներն ամբողջ թիմով նետվեցին առաջ և 83-րդ րոպեին բաց թողեցին «Նապոլիի» սրընթաց հակագրոհը, որն իր տրամաբանական ավարտին հասցրեց Մարեկ Համշիկը` 2:0 և «Նապոլին» հաղթում է անպարտելի թվացող «Յուվենտուսին» ու նվաճում Իտալիայի գավաթը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com