Ազգային ժողովի խորհրդին առաջարկելու եմ տիկին Մատվիենկոյին ԱԺ պատվո մեդալ շնորհել․ Միրզոյան

Արարատ Միրզոյանի հայտարարություն է տարածել Մարալ Նաջարյանի՝ ադրբեջանական գերությունից ազատվելու կապակցությամբ։ Նա շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնային ժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին՝ Մարալ Նաջարյանին վերադարձնելու հարցում միջնորդի դեր ստանձնելու համար և պատրաստվում է նրան ԱԺ պատվո մեդալ շնորհել։ Այս մասին հայտնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

«Մեր հայրենակցուհի Մարալ Նաջարյանն ազատվեց ադրբեջանական գերությունից և արդեն գտնվում է Լիբանանում: Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթեւ Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին եւ անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում: Պատրաստվում եմ ԱԺ խորհրդին առաջարկել տիկին Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ: Լիահույս եմ, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերը թույլ կտան օր առաջ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և գերեվարված անձանց»,- ասվում է ԱԺ նախագահի հայտարարությունում։

Մեկնաբանել