Եվրոպայում գնչուները ստորակարգված են

Զեկույցում նշվում է, որ զբաղվածության, կրթության, բնակարանով ապահովման և անվտանգության տեսանկյուններից գնչուները վատագույն վիճակում ենշրջակա տեղաբնիկների համեմատությամբ:

Զեկույցը կազմելիս հարցման է ենթարկվել 22 հազ. գնչու, ինչպես նաև` նրանց հարևանները ԵՄ-ի 11 երկրներում:

Նշվում է, որ գնչուները, ապրելով այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան, շատ ընդհանրություններ ունեն Ռումինիայի և Սլովակիայի իրենց ազգակիցների հետ:

Սակայն, զեկույցի առանցքն այն է, որ գնչուները, ուր էլ որ ապրեն, ունեն կենցաղային շատ ավելի վատ պայմաններ, քան տեղի շրջակա բնակիչները:

Եվրոպայում այժմ ապրում է շուրջ 10-12 մլն գնչու:

Մեկնաբանել