Վրաստանի խորհրդարանում կանցկացվի փակ քննարկում Լեռնային Ղարաբաղի թեմայով

Վրաստանի խորհրդարանում նախատեսված են քննարկումներ Լեռնային Ղարաբաղի թեմայով․ այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Ըստ տեղեկության՝ հարցը քննարկվելու է խորհրդարանի՝ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նիստում՝ «Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա» խորագրով։

Նիստի շրջանակում պատգամավորները լսելու են հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Շալվա Լոմիձեի զեկույցը:

Հանձնաժողովի նիստը, հավանաբար, փակ է լինելու, քանի որ վերջերս նմանատիպ հարցերի շուրջ հանձնաժողովի նիստերը դռնփակ են անցնում, նշում է Առաջին ալիքը։

Մեկնաբանել