Դուք մոդերատոր եք, երկրի ղեկավար չեք. Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Հայտնի դասականի ասածով՝ «չագուչն էլ էր ձեր ձեռքը, մեխն էլ», ի՞նչ եք եկել այստեղ, ամբողջ օրը բողոքում եք։ Երբ գալիս է հրաման տալու ժամանակը, հայտարարում եք, թե մենք մոդերատոր ենք, ժողովուրդ»,- այսօր Ազգային ժողովում, դիմելով իշխանական ուժին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ստեղ գոռում-ճվում, ամբիոնը շարժում եք, բայց մի հատ դուրս եկեք, դրսում խոսեք»,- ասաց Մարուքյանը՝ հայտարարելով, թե ժողովուրդը պետք է իմանա, որ իրեն խաբել են։ «Իրանք լավ են ապրում, դուք ոնց ապրում եք, էնպես էլ ապրում եք»։

Մարուքյանը նախկին իշխանության ներկայացուցիչներին կոչ արեց չմասնակցել առաջիկա ընտրություններին, հակառակ դեպքում, ըստ նրա, գործող իշխանությունը կօգտագործի այդ հանգամանքը։

Մեկնաբանել