Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցի զինծառայողները փոխհրաձգություն են հրահրել

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել: Տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը:

«Ադրբեջանական զորքերն իրենք են հրահրել փոխհրաձգությունը: Հայկական կողմը ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր զինծառայող»,- ասել է Ասատրյանը:

Մեկնաբանել