ՖԻՖԱ-ի նախագահի սենսացիոն հայտարարությունը

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը ակնարկել է, որ 2006թ. Աշխարհի առաջնության ժամանակ բացառված չէին կոռուպցիայի դրսևորումները։ Պատասխանելով լրագրողի հարցին` նա մասնավորապես ասել է․ «Հիշում եմ, թե ինչպես էին ընտրում 2006թ. աշխարհի առաջնությունն անցկացնող երկիրը: Ինչ-որ մեկը լքեց սենյակը քվեարկության ամենավերջին պահին: Եվ 10:10-ի փոխարեն, հաշիվը դարձավ 10:9՝ հօգուտ Գերմանիայի:

Լավ է, որ վճռորոշն իմ ձայնը չէր: Բայց, ամեն դեպքում, ինչ-որ մեկն անսպասելիորեն լքեց սենյակը: Հնարավոր է, որ այդ պահին ես շատ միամիտ էի: Ոչինչ չեմ կասկածում, ուղղակի ասում եմ այն, ինչ եղել է», – Բլատերի խոսքերն է մեջբերում Blick-ը: Նա նաև պատմել է, որ 1986թ.-ին ֆուտբոլի ֆեդերացիաներից մեկի նախագահը փորձել է իրեն կաշառել։

Բլատերի այս հայտարարությանը պատասխանել է Գերմանիայի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղար Հելմուտ Զանդրոկը.

«Այս մշուշոտ ակնարկները ոչ մի հիմք չունեն: Բլատերը պարզապես փորձում է շեղել մարդկանց ուշադրությունը, որպեսզի նրանք չտեսնեն` ինչ է տեղի ունենում ներկայում ՖԻՖԱ-ի ներսում», – Զանդրոտի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել