Վարչապետը և ԵՄ ներկայացուցիչը անդրադարձել են ԼՂ կարգավորմանը ու տարածաշրջանում խաղաղությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` հոկտեմբերի 21-ին, ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը։

Հանդիպմանը վարչապետը ասել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հետ գործընկերության շարունակական զարգացումը: Իսկ Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրամիությունը հանձնառու է խորացնելու գործընկերությունը Հայաստանի հետ: Հայաստանի վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկվել են տարբեր ձևաչափերով, ներառյալ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում փոխգործակցության խթանման հեռանկարները:

«Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի: Կողմերը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերսկսումը՝ ընդգծելով այդ ձևաչափի նշանակալիությունը: Տոյվո Կլաարն ընդգծել է՝ Եվրոպական միությունը պատրաստակամ է օժանդակել տարածաշրջանում վստահության և երկխոսության մթնոլորտի հաստատման գործընթացին, որը կնպաստի խաղաղության և կայունության ապահովմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 19-ին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այցելել էր Բաքու, հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Մեկնաբանել