Բայդենը և Էրդողանը քննարկել են «դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում»՝ ի շարս այլ հարցերի

erdogan biden meeting Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բռունցքով բարևում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ողջունելով նրան Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, 2021, հունիսի 14: (Լուսանկարը՝ Օլիվիե Մաթիսի / AFP)

Հռոմում անցկացվող Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Բայդենը և Էրդողանը, ի շարս տարբեր հարցերի, քննարկել են «դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում»։

«Նախագահ Բայդենն ընդգծել է կառուցողական հարաբերություններ պահպանելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու և մեր տարաձայնություններն արդյունավետ լուծելու իր ցանկությունը: Նա երախտագիտություն է հայտնել Թուրքիային Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունում գրեթե քսանամյա ներդրման համար։ Առաջնորդները քննարկել են Սիրիայի քաղաքական գործընթացը, կարիքավոր աֆղանցիներին մարդասիրական օգնություն հասցնելը, Լիբիայի ընտրությունները, Արևելյան Միջերկրածովում իրադրությունը և Հարավային Կովկասում դիվանագիտական ջանքերը: Նախագահ Բայդենը հաստատել է մեր պաշտպանական գործընկերությունը և Թուրքիայի կարևորությունը որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, սակայն ընդգծել է ԱՄՆ-ի մտահոգությունը Թուրքիայի՝ ռուսական C-400 հրթիռային համակարգ ձեռք բերելու կապակցությամբ: Նա նաև ընդգծել է ուժեղ ժողովրդավարական ինստիտուտների կարևորությունը, մարդու իրավունքների հարգումը և օրենքի գերակայությունը խաղաղության և բարգավաճման համար»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել