Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը կքննարկվի ավագանու դեկտեմբերի 22-ի նիստում

Դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը։

«2021-ի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ»,- ասված է հայտարարությունում։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Քաղաքապետի պաշտոնում Դաշինքն առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

Մեկնաբանել