Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ, առողջացել՝ 329-ը

Հայաստանում դեկտեմբերի 20-ին կատարվել է 5 932 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 137 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 329 մարդ։ Արձանագրվել է մահվան 11 դեպք:

Դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 845 դեպք, որոնցից 329 128-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 503 039 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 5 309 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 914 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 493 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 343 845 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 910 456 դեպքով, Ադրբեջանը 58-րդ տեղում է՝ 610 895 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 9 189 881 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 6 173 369 դեպքով:

Մեկնաբանել