Անկլավների գոյության իրավական հիմք չկա․ Փաշինյան

նիկոլ փաշինյան-թուրքիայի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 24-ին, առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ անկլավների գոյության իրավական հիմք հայկական կողմը չի գտել։

«Մենք մինչև այս պահն ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել։ Քարտեզը գծագիր է, ոնց ուզում ես, կարող ես գծել, բայց պետք է իրավական հիմքը նայես։ Մեզ թվում է, որ այս մեկ տարվա ընթացքում մենք բոլոր փաստաթղթերն ուսումնասիրել ենք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հնարավոր է հաջորդ պահին ի հայտ գա անկլավների գոյության իրավական հիմքը, բայց այս պահին դա առկա չէ։

Մեկնաբանել