Արարատն ու Արագածոտնը նոր մարզպետեր կունենան

Արագածոտնի ու Արմավիրի մարզերը կունենան նոր մարզպետեր։ Կառավարության համապատասխան որոշումները ներառված են կառավարության՝ հունվարի 13-ի նիստի օրակարգում։

Արագածոտնի մարզպետ կդառնա Սերգեյ Մովսիսյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր էր ու ավելի վաղ վայր էր դրել մանդատը։ Նա կփոխարինի Ռազմիկ Պետրոսյանին։

Մեկ այլ որոշմամբ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին կփոխարինի որդին՝ Սեդրակ Թևոնյանը, որը ևս իշխող խմբակցության պատգամավոր էր ու վայր էր դրել մանդատը։

Մեկնաբանել