Իգոր Խաչատուրովը կալանավորվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

Քննչական կոմիտեն հայտնում է, որ մայիսի 17-ին Կիևյան փողոցում ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած Իգոր Խաչատուրովը կալանավորվել է։

«Քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացի Իգոր Խաչատուրովը հիշյալ միջադեպի ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում: Վերոհիշյալ հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել տոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Իգոր Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց»,- ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեից տեղեկացնում են, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Իգոր Խաչատուրովը Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է։

Մեկնաբանել