Տեղական հինգ ակտիվ խմբերի պաշտոնական կազմավորումը կխթանի գյուղական վայրերի զարգացումը Հայաստանի հյուսիսային մարզերում

Դիլիջան, հուլիսի 10, 2022 թ – Դիլիջանում տեղի ունեցավ «Գործընկերություն հանուն Հայաստանում գյուղական բարգավաճման» – «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ) մեթոդոլոգիայի վերաբերյալ միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում։

Միջոցառման նպատակն էր գործընկերության համաձայնագրի ստորագրությամբ պաշտոնապես ազդարարել հինգ նորաստեղծ Տեղական ակտիվ խմբերի մասին ՝ «Տաշիր +», «Լոռվա Ձոր», «ԳանՁոր», «Աղստևի հովիտ» և «Ծիլի Ծով», որոնք ստեղծվել են ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում՝ «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ) մեթոդաբանությանը համահունչ՝ հիմնվելով տարածքային ներառական զարգացման սկզբունքի և տեղական հանրային ու մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործընկերության վրա։

Միջոցառմանը տեսաուղերձով հանդես գալով՝ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց․ «LEADER-ը գործընկերության վրա հիմնված զարգացման մեթոդաբանություն է։ Այն հաջողել է՝ մարդկանց տեղական զարգացման կենտրոնում դնելով ՝ միավորելով տեղական իշխանություններին, տեղական բիզնեսներին և քաղաքացիական հասարակությանը տեղական զարգացման տեսլական ձևավորելու և այդ զարգացումն առաջ մղելու գործում: Մենք աջակցում ենք Հայաստանում LEADER-ի փորձարկմանը Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում և լիահույս ենք, որ գործընկերության վրա խարսխված այս մոտեցումը կհաջողի Հայաստանում և կվերածվի տեղական զարգացման համար օգտակար ինստիտուցիոնալ գործիքի»։

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ տկն․ Նաթիա Նացվլիշվիլին նշեց․ «ՄԱԶԾ-ն, որպես ծրագիրն իրականացնող գլխավոր կազմակերպություն, ուրախությամբ հաստատում է ծրագրի հաջողված իրականացումը մինչ այս փուլը, արդյունքում ձևավորելով Տեղական հինգ ակտիվ խումբ թիրախային մարզերում, որոնք շուտով կմեկնարկեն զարգացման հեղափոխական ծրագրեր՝ ուղղված գյուղական բարգավաճմանը և խթանմանը Լոռիում և Տավուշում։ Օգնելով թիրախային համայնքներում Տեղական ակտիվ խմբերի ձևավորմանը՝ հիմնված հանրային, մասնավոր և քաղաքացիական հասարակության եռակողմ գործընկերության վրա՝ ՄԱԶԾ-ն տրամադրել է փորձագիտական և տեխնիկական նշանակալի աջակցություն Տեղակական ակտիվ խմբերի անդամներին՝ զարգացման առաջնահերթություններ և ռազմավարական ծրագրեր մշակելու նպատակով։ Այսօր Տեղական ակտիվ խմբերը պատրաստ են մեկնարկել իրենց ճամփորդությունը՝ որպես տեղական զարգացման ռազմավարությունների ու համայնքահեն զարգազման ծրագրերի առաջնորդներ»։

Պրն․ Վաչե Տերտերյանը, կարևորելով Տեղական ակտիվ խմբերի դերը՝ որպես համայնքներում հանրային, մասնավոր և քաղաքացիական հասարակության ջանքերով ստեղծված կոլեկտիվ զարգացման միավորներ, նշեց․ «Տեղական ակտիվ խմբերն արդեն ձևավորված և պատրաստ են առաջադրել զարգացման ծրագրեր, որոնք մոտ ապագայում կստանան ֆինանսական օժանդակություն դոնոր կազմակերպությունից՝ հիմք դնելով զարգացման իրենց առաջին ծրագրերին և ստեղծելով կայուն կապիտալ հետագայում առավել ընդլայնված նախագծերի իրագործման համար»։

Հուսով եմ, որ այս Տեղական ակտիվ խմբերում արդյունավետ համագործակցություն կհիմնվի պետական ու մասնավոր հատվածների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև՝ ՄԱԶԾ-ի և ՊԳԿ-ի տեխնիկական աջակցությամբ և առաջնորդությամբ: Սա չափազանց կարևոր է ներառական և դիմակայուն տարածքային զարգացման ռազմավարությունների մշակման համար։ Այդ ռազմավարությունները կնպաստեն տեղական զարգացման գործընթացներին՝ LEADER մեթոդոլոգիայի ներքո ձեռնարկվող տեղական նախաձեռնություններում և որոշումների կայացման գործում ապահովելով կանանց և տղամարդկանց, երիտասարդների, տարեցների ու տարբեր այլ խմբերի, ներառյալ` փոքրամասնությունների ակտիվ մասնակցությունը: Հուսով ենք, որ դա կնպաստի Հայաստանում ավելի լավ արտադրությանը, ավելի լավ սնուցմանը, ավելի լավ միջավայրին և ավելի լավ կյանքին», – իր տեսաուղերձում ասաց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն:

Տեղական ակտիվ խմբերն արդեն մշակել են ռազմավարական գործողությունների ծրագրեր՝ ուղղված թիրախային տարածքներում տնտեսական, սոցիալական, մշակութային և բնապահպանական խնդիրներին: Ներկայումս նրանք աշխատում են իրենց տարածքային զարգացման ռազմավարությունները վերջնականացնելու ուղղությամբ։ ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը հինգ նորաստեղծ Տեղական ակտիվ խմբերին շարունակաբար տրամադրելու է ուսուցում, մենթորություն, տեխնիկական աջակցություն և ուղղորդելու է դրանց կազմավորման և ռազմավարական աշխատանքների իրագործման յուրաքանչյուր քայլի ընթացքում:

Միջոցառումը նաև հարթակ հանդիսացավ դոնորների, միջազգային և ազգային գործընկերների, «LEADER» գյուղական զարգացման մեթոդաբանության գծով ԵՄ և տեղական փորձագետների ու ծրագիրն իրականացնող գործընկերների համար՝ ծրագրի առաջընթացի և հաջորդող քայլերի ներկայացման, պանելային քննարկումների, փորձի փոխանակման, կապերի հաստատման, գյուղատնտեսական և արհեստագործական արտադրանքի ցուցադրման և մշակութային շփումների համար։

ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի մասին

ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրը աշխատում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում՝ որպես Եվրոպական միության «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ) հայեցակարգի մաս և նպատակ է հետապնդում Տեղական դերակատարներին ու բնակչությանն ակտիվորեն ներգրավել զարգացման գործընթացներում, ստեղծել տեղական զարգացմանն օժանդակող ենթակառուցվածքներ և բարելավել համապատասխան նախարարությունների ու մարմինների կարողություններն՝ ի նպաստ Հայաստանում ԵՄ ՀԱՏԶ մոտեցման հաջող իրականացմանը և կայունության ապահովմանը։

Լրացուցիչ հարցերի դեպքում լրատվամիջոցները կարող են կապ հաստատել ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի հանրային կապերի պատասխանատու Նունե Քոչինյանի հետ, էլ․ փոստ՝ [email protected]

* Նյութը հրապարակվում է որպես գովազդ

Մեկնաբանել