Վրաստանում որոշել են փակել ապօրինի վերահեռարձակող կայքերը

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Adjaranet-ը և iMovies-ը՝ Վրաստանում ամենահայտնի առցանց վերահեռարձակող (սթրիմինգային) կայքերը փակվել են անցած շաբաթ՝ անմիջապես այն բանից հետո, երբ տեղական կինոթատրոնների ցանցը հայտարարեց նոր, վերահեռարձակման օրինական ծառայության մասին:

Երկու սթրիմինգային կայքերն անջատվել էին օգոստոսի 23-ին «տեխսպասարկման» պատճառաբանությամբ՝ առանց դադարեցման վերաբերյալ հայտարարության կամ բացատրության։ Տեղական կինոթատրոնների ցանցը՝ Cavea-ն, մեկ շաբաթ առաջ գործարկել էր վերահեռարձակման սեփական ծառայությունը՝ Cavea+, ինչը սոցցանցերում բանավեճ է առաջացրել կայքերի փակման մեջ վերջինիս հնարավոր մասնակցության շուրջ:

Ծառայությունը, որն այժմ գտնվում է բետա թեստավորման փուլում, սահմանափակ ֆիլմացանկ ունի՝ ներառյալ Warner Bros-ից և HBO-ից, որի իրավունքները ստացել է: Դրանք ամբողջությամբ հասանելի դառնալուց հետո ծառայությունը կարժենա ամսական ₾9 (3 դոլար): Cavea-ն չի պատասխանել OC Media-ի մեկնաբանության խնդրանքին:

Օգոստոսի 24-ին Վրաստանի Հաղորդակցության ազգային հանձնաժողովը (GNCC) հայտարարություն էր տարածել՝ բացատրելով, որ մեկ շաբաթ առաջ նախազգուշացում է արել «անօրինական սթրիմինգային կայքերին» ՝ պահանջելով «օրինական կերպով վերբեռնել» իրենց բովանդակությունը։ Թեև Հանձնաժողովը չի բացահայտել երկրում լայնորեն օգտագործվող որևէ սթրիմինգային կայքէջի անուն, այն ասել էր, որ դիմել է ինտերնետ ծառայություններ մատուցողներին՝ դրանք «վերացնելու» համար:

Վրաստանի Հեղինակային իրավունքի ասոցիացիայի ղեկավար Գիգա Կոբալաձեն OC Media-ին ասել է, որ մինչ այժմ գոյություն են ունեցել մեդիահենային տարբեր կայքեր, քանի որ «այլ այլընտրանք» չի եղել։

«Այժմ այն հանգամանքը, որ կան ոչ միայն օտարերկրյա սթիմինգային ծառայություններ, այլև դրա վրացական այլընտրանքը, արագացրել և նպաստել է Հանձնաժողովի որոշման ավելի ազատ ընդունվելուն»:

«Դա ճիշտ ժամանակին ճիշտ որոշում էր, այն պետք է ավելի վաղ ընդունված լիներ։ Բայց Հեղինակային իրավունքի ասոցիացիան ձեռնպահ էր մնում, քանի որ սպառողը կմնար առանց այլընտրանքի»,- ասել է Կոբալաձեն։

Էական խնդիր

Ըստ Կոբալաձեի՝ Հեղինակային իրավունքի ասոցիացիան բանակցություններ է վարում այնպիսի կայքերի հետ, ինչպիսիք են Adjaranet-ը և iMovies-ը՝ փորձելով նրանց դրդել օրինական ճանապարհով ստանալ բովանդակության հեռարձակման իրավունք: Նախքան ցանցից դուրս գալը՝ երկու կայքերը ունեին բովանդակության հսկայական կատալոգներ, ներառում էին գրեթե բոլոր նոր հիմնական հեռուստահաղորդումները և ֆիլմերը:

«Նրանց կողմից աստիճանաբար օրինական դաշտ անցնելու խոստում կար։ Դեռ կա հնարավորություն, որ այս երկու կայքերը կվերսկսեն իրենց աշխատանքը։ Նույնիսկ հիմա նրանք հնարավորություն ունեն ձեռք բերելու այդ իրավունքները և շարունակելու օրինական աշխատել»,- ասել է Կոբալաձեն։

Մեդիահենությունը Վրաստանում սկսեց մեծ ուշադրություն գրավել 2019-ի վերջին, երբ Motion Picture Association-ը, որը ներկայացնում է ԱՄՆ հինգ խոշոր կինոստուդիաները՝ Sony, Paramount, Warner Bros., Universal և Disney, ինչպես նաև Netflix-ը, մտահոգություն հայտնեցին Վրաստանում մեդիահենության վիճակի մասին։

«Առցանց մեդիահենության սանձումը մեզ համար շարունակում է մնալ առաջնահերթություն, դրան հասնելու համար օրենքի կիրառումը անհրաժեշտ և կարևոր քայլ է: Վրաստանում զգալի խնդիր են ներկայացնում այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են adjaranet.com-ը և imovies.cc-ն, որոնք հասանելի են դարձնում Motion Picture Association-ի անդամ ընկերությունների ֆիլմերն առանց նրանց համաձայնության»,- ասվում է նամակում։

Կոբալաձեն ասել է, որ իրենց բաց նամակը «ստիպել է» Հեղինակային իրավունքի ասոցիացիային «հատուկ ուշադրություն դարձնել» նման կայքերին։ Նա նաև ենթադրել է, որ սթրիմինգային հայտնի կայքերի փակումը կարող է կապված լինել Վրաստանի՝ Եվրամիության նկրտումների հետ։

«[Եվրամիություն-Վրաստան] ասոցացման համաձայնագրի հիմնական պահանջներից մեկը մտավոր սեփականության, ներառյալ հեղինակային իրավունքի պաշտպանությունն է»,- բացատրում է Կոբալաձեն։

«Բնականաբար, սա նաև Եվրամիության խնդրանքն է, և դա մեծ առաջընթաց է նրանց հետ մերձենալու ուղղությամբ»։

Թեև Վրաստանում մեդիահենությունը արգելված է, iMovies-ի և Adjaranet-ի անհետացումը մի քանի օր շարունակ բուռն բանավեճերի և քննարկումների տեղիք է տվել սոցցանցերում: 34-ամյա Դավիթ Լաթարիան OC Media-ին ասել է, որ ավելի քան հինգ տարի այցելել է այդ կայքերը՝ դրանց հասանելիության և օգտագործման հեշտության պատճառով:

ի անօրինական բնույթը՝ հավելելով, որ Cavea-ն չպետք է մենաշնորհի Վրաստանում սթրիմինգային շուկան: «Ես բարձր եմ գնահատում Cavea+-ի աշխատանքը, դրա որակը, բայց չպետք է այնպես լինի, որ նրանք միակը լինեն վրացական շուկայում, և մարդիկ այլընտրանք չունենան»։

Երկու կայքերի փակվելուց երկու օր անց առցանց տիրույթում հայտնվել է նոր կայք, որը ներկայանում էր որպես Adjaranet։ Այնուամենայնիվ, կայքը TikTok-ում հերքել է պնդումը, որ ցանցահեն կայքը իրենցն է: «Ցավոք, մենք դեռ չենք վերադառնում։ Հուսով եմ, որ շուտով կտեսնվենք: Կհանդիպենք ավելի ուշ»,- ասել է կայքի ներկայացուցիչը:

Adjaranet-ը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ փակման կամ իրենց ապագա ծրագրերի մասին: