Միֆերով պետք չէ ապրել՝ Ֆրանսիան փրկիչ չի լինելու, Մակրոնը սպիտակ ձիով չի գալու

Ֆրանսիան դժգոհ մնաց 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարությունից և փորձում է նոր ձևաչափ գտնել իր ազդեցությունը պահպանելու համար․ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է ֆրանսահայ լրագրող, հետազոտող Տիգրան Եգավյանը։ Նրա կարծիքով՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները գնահատելիս պետք չէ պատրանքներ ունենալ․ դիվանագիտությունը մեկ բան է, բարեկամությունը՝ մեկ այլ բան։ Խոսելով Ֆրանսիայի հայկական համայնքի մասին՝ Եգավյանն ասում է․ «Մենք՝ որպես Ֆրանսիայի համայնք, չգիտենք, թե Հայաստանը որպես պետություն ինչ է սպասում մեզնից։ Երևանից տեսլական չի ձևակերպվում, պարադիգմ չկա»։

Մեկնաբանել