Կառավարությունը 2,5 մլրդ է տրամադրում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Կառավարությունը որոշել է 2,5 մլրդ դրամ հատկացնել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը, որն իր հերթին գումարը դրամաշնորհի ձևով կուղղի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ Երևանում, Արտաշատում, Մարտունիում ու Իջևանում ֆուտբոլի դպրոցներ կառուցելու համար։ Հարցը կառավարության դեկտեմբերի 28-ի նիստի օրակարգում է։

Նախատեսվում է, որ ֆուտբոլի դպրոցներն ունենալու են բնական ու արհեստական խոտածածկեր, հարակից շինություններ, փակ մարզադահլիճներ։ Երևանում ֆուտբոլի դպրոցը կառուցվելու է Դավթաշենի Միկոյան փողոցում․ այստեղ նախատեսվում է ծախսել 1,6 մլրդ դրամ։

Արտաշատում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար կծախսվի 800 մլն դրամ, Իջևանում՝ 1,2 մլրդ դրամ, Մարտունիում՝ 1,6 մլրդ։ Ըստ որոշման հիմնավորման՝ ընդհանուր ծրագրի արժեքը կազմելու է 5 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ-ն է տրամադրվելու, իսկ մյուս 2,5 մլրդ-ին կառավարությունը կանդրադառնա 2023-ին։

Մեկնաբանել