44-օրյա պատերազմը կանխատեսելի էր դեռևս 1990-1991-ին․ Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը Կատարում ՀՀ դեսպանատանը հանդիպել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախագահի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում ընթացող իրողությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների վերաբերյալ:

«Հիմա մենք ունենք մեծ մարտահրավերներ և փորձում ենք դրանք լուծել։ Ասեմ, որ բարդ է։ Բարդ է այն պատճառով, որովհետև տարիներ շարունակ մեր պատկերացումները Հայաստանի ապագայի հետ կապված այլ են եղել, և շատ դեպքերում չենք ցանկացել այդ ապագան մինչև վերջ պատկերացնել։ Ինչ-ինչ հանգամանքներից ելնելով թողել ենք ժամանակի ընթացքում ինքնուրույն լուծվելուն կամ ասել ենք՝ ապագայում նոր սերունդ կգա, թող հարցը լուծի։ Բայց պարզվում է, որ ժամանակի ընթացքում այնպիսի նոր խնդիրներ են առաջանում, որ դուք չէիք էլ կարող կանխատեսել։ 44-օրյա պատերազմը կանխատեսելի էր դեռևս 1990-1991-ին, երբ մենք սկսեցինք Ադրբեջանի հետ մեր խնդիրները լուծել պատերազմի միջոցով։ Շատ տեսանելի էր, որ այդպիսի մի իրավիճակ լինելու է, բայց մենք չէինք ցանկանում առերեսվել այդ խնդրի հետ։ Հիմա փորձում ենք այսօրվա իրավիճակում արդեն Հայաստանի անվտանգության հարցը լուծել»,- ասել է Խաչատուրյանը։

Մեկնաբանել