Մեսսին Ռոնալդուից լավն է. Ռոնալդո

Լիոնել Մեսսիի և Կրիշտիանո Ռոնալդուի համեմատությունը շարունակում է տարածվել լրատվամիջոցներում: Վերջին մարդը, ով խոսել է այս թեմայի շուրջ, Աշխարհի առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն է, ով իր կարիերայի ընթացքում հանդես է եկել և՛ «Բարսելոնայում», և՛ «Ռեալ»:

«Կասկած չկա, որ նրանք երկուսն էլ լավագույնն են մոլորակում, բայց կարծում եմ, որ Մեսսին փոքր-ինչ ավելի լավն է Կրիշտիանո Ռոնալդուից:

Մեսսին մի խաղացող է, ում շատ եմ հավանում: Նա շատ հնարամիտ է, հիացնում է մեզ, չնայած այն հանգամանքին, որ նա մեր ոխերիմ թշնամի Արգենտինայի կազմից է:

Ռոնալդոն խոսել է նաև «Սանթոսի» հարձակվող Նեյմարի մասին.

«Նա շատ տաղանդավոր խաղացող է, բայց դեռ երկար ճանապարհ ունի անցնելու լավ ֆուտբոլիստ դառնալու համար: Նա պետք է խաղա Եվրոպայում և այնտեղ հաջողության հասնի», – Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում CNN World Sport-ը:

Մեկնաբանել