Խաղից առաջ զրուցել էի Մեսսիի հետ. Տիտո Վիլանովա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան պարզաբանել է, թե ինչու Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Խետաֆեի» հետ կայացած հանդիպման ժամանակ մեկնարկային կազմում չի ընդգրկել Լիոնել Մեսսիին, ինչպես նաև անդրադարձել է Պույոլի վնասվածքին:

«Խաղից առաջ ես խոսել էի Մեսսիի հետ: Ուզում էի հիմնական կազմում թարմ խաղացողների տեսնել, իսկ Մեսսին վերջերս մի քանի հանդիպումներ անցկացրեց Արգենտինայի հավաքականի կազմում և մի քիչ հոգնած տեսք ուներ: Իհարկե, նա կարող էր հենց առաջին րոպեներից դուրս գալ խաղադաշտ, բայց ես նախընտրեցի այն խաղացողներին, ովքեր շատ ծանրաբեռնված չեն եղել:

Պույոլի նման խաղացողի կորուստը միշտ լուրջ է, քանի որ նա շատ բան է տալիս թիմին: Հուսով ենք, որ նա շուտ կվերադառնա խաղադաշտ»,- Վիլանովայի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:

Մեկնաբանել