Թերրին ռասիսիտ չէ. Ավրաամ Գրանտ

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ավրամ Գրանտն իր աջակցությունն է հայտնել «ազնվականների» Ջոն Թերրիին` ռասիստական սկանդալի հետ կապված: Հիշեցնենք, որ այդ գործը գտնվում է Անգլիայի ֆուտբոլային ասոցացիայի կարգապահական կոմիտեի վարույթում:

«Ջոնն իսկական մարտիկ է և միշտ նվիրված է եղել հավաքականին, դրա համար ինձ զարմացրեց նրա հայտարարությունը: Նա երեխա չէ և գիտի, թե ինչ է անում: Կարող եմ ասել, որ Թերրին ռասիստ չէ: Նա հարգում է բոլորին, և ես զարմացած եմ, որ մարդիկ կարող են նման բան մտածել նրա մասին»,- Գրանտի խոսքերն է փոխանցում Terrikon-ը:

Մեկնաբանել