ՔՊ-ի հանրահավաքի մասնակիցները խուսափում էին պատասխանել հարցին՝ որտեղից են

Սեպտեմբերի 15 -ին Էրեբունի վարչական շրջանից մեկնարկած՝ «Քաղաքացիական պարմանագրը» հավաքին ՍիվիլՆեթի լրագրողն արձանագրեց տարբեր մարզերից քաղաքացիների, որոնց մի մասին ուղղորդում էր Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։ Նա պնդեց, թե մարզպետարանի աշխատակազմից ոչ ոք չի եկել։ Հանրահավաքի մասնակիցներից մեկն էլ ՔՊ-ի դրոշով հարվածեց լրագրող Անի Գևորգյանին։ Մյուս մասնակիցները, որպես կանոն, խուսափում էին պատասխանել հարցին, թե արդյոք Երևանից են ու ինչ ակնկալիք ունեն իշխող ուժից։ Ավելի վաղ «Անկախ դիտորդը» ահազանգել էր, որ «ՔՊ-ի հանրահավաքի համար հրահանգվել է մարզերից մարդ բերել»։

Մեկնաբանել