Բանկերը խնդիրներ կունենային, եթե Հայաստանը չստանձներ Արցախի պարտքը. Բաբկեն Թունյան

Բանկերը խնդիրներ կունենային, եթե Հայաստանը չստանձներ Արցախի պարտքը: Այս մասին նշում է Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Բաբկեն Թունյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցում: Նրա խոսքով՝ ստանձնելով Արցախի մասնավոր և պետական ֆինանսական պարտավորությունների 70%-ը` Հայաստանը ստուգելու է դրանք: Օրինակ չեն մարվելու այն վարկերը, որոնք ժամանակին վերցվել են Արցախում գործունեություն ծավալելու համար, սակայն կապիտալը ներդրվել է Հայաստանում:

Մեկնաբանել