Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել Բաքվում ֆրանսիացի երկու դիվանագետի

Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի, նշում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այդ մասին ադրբեջանական կողմը հայտնել է Ֆրանսիայի դեսպան Աննա Բուայոնին, որին հրավիրել էին Ադրբեջանի ԱԳՆ բողոքի նոտա հղելու նպատակով։ Ադրբեջանական կողմն իր այդ քայլը պայմանավորել է նրանով, թե երկու աշխատակից դիվանագիտական կարգավիճակին և «1961-ի Վիեննայի կոնվենցիայիային» հակասող գործունեությամբ են զբաղվել։

Բաքվի որոշմամբ՝ ֆրանսիացի դիվանագետները Ադրբեջանը պետք է լքեն 48 ժամվա ընթացքում։

Ադրբեջանը պարբերաբար թիրախավորում է ֆրանսիական կողմին՝ Փարիզին մեղադրելով «հայամետ» դիրքորոշման համար։ Ադրբեջանական կողմի քննադատությունը հատկապես սաստկացել է պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունից հետո։

Մեկնաբանել