Լևոն Արոնյանը կրկին պայքարի մեջ է մտնում

Այսօր իսպանական Բիլբաո քաղաքում կսկսվի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 2-րդ փուլը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով Սան Պաուլոյում կայացած 5 տուրից հետո 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, 6-րդ տուրում սև ֆիգուրներով կխաղա ռուս Սերգեյ Կարյակինի հետ: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) սպիտակներով կփորձի հաղթահարել մրցաշարային աղյուսակի առաջատար Ֆաբիանո Կարուանայի (Իտալիա) արգելքը, իսկ աշխարհի գործող չեմպիոն Վիշավանաթհան Անանդը (Հնդկաստան) սևերով կխաղա իսպանացի Ֆրանսիսկո Վալեխո Պոնսի հետ:

Սան Պաուլոյում կայացած առաջին փուլից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

ՏԱնունԵրկիրՎրկ. մ.Մ.
1Ֆաբիանո ԿարուանաItalyԻտալիա2785.711
2Լևոն ԱրոնյանArmeniaՀայաստան2823.27
3Մագնուս ԿարլսենNorwayՆորվեգիա2837.86
4Վիշվանաթհան ԱնանդIndiaՀնդկաստան2780.25
5Սերգեյ ԿարյակինRussiaՌուսաստան2770.23
6Ֆրանսիսկո Վալեխո ՊոնսSpainԻսպանիա2699.83

Մեկնաբանել