Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից

Վահան Քերոբյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ինքը՝ Քերոբյանը։

Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերի 20-ից։

Քերոբյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին «երկրին ծառայելու այս հնարավորության համար»:

Կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներով հունվարի 31-ին ձերբակալվել էր էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը և ևս 6 անձ: Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները:

Մեկնաբանել