Էդմոն Մարուքյանը լքում է պաշտոնը, նշում տարաձայնությունները տեսլականների շուրջ

Էդմոն Մարուքյանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Տեղեկացնում եմ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում:

Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:

Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակվել էր 2022-ի մարտի 14-ին։

Մեկնաբանել