Փաշինյանն ու Մակրոնը անդրադարձել են հայ-ադրբեջանական կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Բրյուսելում ընթացող Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում։

Ըստ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ Փաշինյանն ու Մակրոնը անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

«Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման վճռականությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել