Կամփոփվեն «Աշխարհն իմ գույներով» նկարչական օլիմպիադայի արդյունքները

Հոկտեմբերի 13-ին` ժամը 14.00-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի կունենա Dasaran.am կրթական ծրագրի և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնությամբ մեկնարկած «Աշխարհն իմ գույներով» խորագրով համադպրոցական նկարչական օլիպիադայի մասնակիցների աշխատանքների ցուցադրման և հանդիսավոր մրցանակաբաշխության արարողությունը: Միջոցառումը նվիրված է «էրեբունի-Երևան-2794» տոնակատարությանը և անցկացվում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Մրցույթը հասանելի էր Dasaran.am կրթական ծրագրի ցանցում ներգրավված բոլոր դպրոցների աշակերտներին: Մրցույթին մասնակցել են ՀՀ 7 մարզերի և Երևանի 346 դպրոցի աշակերտները՝ ներկայացնելով ավելի քան 3200 ձեռքի աշխատանք:

Միջոցառման ընթացքում կհայտարարվեն հաղթողների անունները. յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակներ կտրվեն 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտներին, ինչպես նաև յուրաքանչյուր տարիքային խմբի լավագույն աշխատանքին կշնորհվի «Գրան պրի» մրցանակ: Բացի այդ՝ կպարգևատրվի նաև առցանց քվեարկության արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցը, իսկ եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցներին, որոնց թիվն անցնում է 100-ը, կտրվեն խրախուսական նվերներ և պատվոգրեր:

Հիշեցնենք, որ Dasaran.am կրթական ծրագրին աջակցում են ՀՀ ԿԳ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը, իսկ մարզերում համապատասխան գործունեություն ծավալելու նպատակով կրթական ծրագիրը ստացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թույլտվությունը: Նշենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով:

Մեկնաբանել