Հայաստանը մրցույթ է հովանավորում Լոնդոնում

Լոնդոնում տեղի ունեցող World Travel Market զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսի շրջանակում մեկնարկել է «Մետաքսե ճանապարհի մարտահրավեր» բլոգերների միջազգային մրցույթը: Հայաստանն, ի դեմս Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, մրցույթի գլխավոր հովանավորն է:

Հիմնադրամի տարածած հաղորդագրությունում նշված է, որ մրցույթում աշխարհի լավագույն բլոգերները մրցելու են «Մետաքսե ճանապարհին» նվիրված լավագույն բլոգի մրցանակի համար:

Դեկտեմբերին միջազգային ժյուրիի որոշմամբ հաղթած երկու բլոգերներ հնարավորություն կունենան այցելելու Հայաստան, ապա իրենց տպավորություններն ու բացահայտումներն արտացոլել իրենց բլոգներում:

Մեկնաբանել