Յուրա Մովսիսյանը մասնակցել է Կրասնոդարի ֆոտոսեսիային (տեսանյութ)
-
Վաղամեռիկ խաղաղապահություն․ ինչպես ռուսները եկան, տեսան և չհաղթեցին
2024-ի մայիսին ռուս խաղաղապահները վերջնականապես լքեցին Լեռնային Ղարաբաղը։ Այս տեսանյութն անդրադառնում է Ռուսաստանի՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու տասնամյակների ջանքերին և 2020-ի պատերազմից հետո տեղակայված խաղաղապահ առաքելության վաղաժամկետ ընդհատմանը։
-
Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների անցյալի ու նրբությունների շուրջ
Աշխարհիկ և հոգևոր իշխանությունների փոխհարաբերությունների վերաբերյալ պատմական համեմատությունների անցկացումը հաճախ անտեղի է, չի արտահայտում ժամանակի ոգին, ասում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Եղիազարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Ըստ նրա՝ առաջին հերթին խոսքը վերաբերում է ինքնության խնդրին, որի վերաբերյալ ընկալումները ներկայում և անցյալում շատ տարբեր են։
-
Մայիսի 24-26-ին Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայիսի 24-26-ին Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ՝ Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված։ Առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ին կնվազի 5-7 աստիճանով, մայիսի 27-29-ին նույնքանով կբարձրանա։ «Երևանում մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 27-29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ին ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ […]
-
«Վերջին զանգի» օրը տուգանային հրապարակ է տեղափոխվել 42 մեքենա
«Վերջին զանգի» շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 42 տրանսպորտային միջոց։ ««Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 14:00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 42 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ»,- ասված է ոստիկանության տարածած հայտարարությունում։ Նշվում է, որ ժամը 14։00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել։
-
Մայր Աթոռն իշխանության մեղադրանքներն անվանում է «կեղծ, անհիմն և մերկապարանոց»
Մայիսի 23-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից եկեղեցու հասցեին հնչող մեղադրանքներին։ Ժողովի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը, Տավուշում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո կատարվող տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հրապարակ նետելով տարատեսակ կեղծ հայտարարություններ և ճշմարտազուրկ տեսություններ՝ առնչված Եկեղեցու պատմական առաքելությանն ու ներկա գործունեությանը։ Առավել քան զարմանալի է, որ մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական […]
-
ԱԱԾ-ն ստանձնում է Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց բնակավայրերի որոշ
Մայիսի 24-ից Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը․ ասված է ծառայության հաղորդագրությունում։ «Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով: Միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից»,- նշում է ԱԱԾ-ն։ *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի էր ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը, որի արդյունքում կողմերը նախնական համաձայնեցրել էին Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու […]