Օսկարը համաշխարհային մակարդակի աստղ կդառնա. Դունգա

Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դունգան խոսել է «Չելսիի» կիսապաշտպան Օսկարի մասին ինչպես նաև անդրադարձել «Յովենտուսի» պաշտպան Լուսիոյին։

«Օսկարը փայլուն խաղացող է, նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ կդառնա։ Վերջերս նա փոխել է իր ոճը, ինչպես նաև բարելավել խաղային որակները։

Շատ զարմացած եմ, որ Լուսիոն այդքան քիչ խաղային ժամանակ է ստանում։ Նա այնպիսի ֆուտբոլիստ է, ով միշտ ցանկանում է խաղալ, ուստի վստահ եմ, որ նա ամեն ինչ անում է, որպեսզի իր կարգը ցուցադրի Կոնտեին։ Նա սիրում է հաղթահարել փորձությունները»,- Դունգայի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։