Բարսելոնան պատրաստվում է ֆուտբոլիստներ վաճառել Նեյմարին գնելու համար

Mundo Deportivo-ի տվյալներով` «Բարսելոնան» մտադիր է վաճառել Իբրահիմ Աֆելային և Բոյան Կրկիչին, ովքեր այժմ հանդես են գալիս համապատասխանաբար «Շալկեում» և «Միլանում»։

Աֆելայիա տեղափոխության արժեքը դժվար է նշել, սակայն խոսքը գնում է առնվազն 10 մլն եվրոյի մասին։ Կրկիչի վաճառքի արժեքը կազմում է 15 մլն եվրո։ Այսպիսով, այս 2 գործարքները կատալոնացիներին կբերեն մոտ 25 մլն եվրո եկամուտ։ Եվս 7 մլն «կապտանռնագույները» ստացել են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Սոնգի և Ալբայի ձեռքբերման արժեքը կազմել է 33 մլն՝ նախատեսված 40 մլն-ի փոխարեն։ Ուստի կարելի է ասել, որ «Սանթոսի» հարձակվող Նեյմարին ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարն արդեն հավաքվել է, քանի որ ֆուտբոլիստի արժեքի 40 մլն-ից 10-ն կանխավճարի տեսքով արդեն փոխանցվել է բրազիլիական ակումբի հաշվին։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել