1993թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է մտել ազգային նոր դրամական միավորը՝ դրամը:
Այսօր «ՀայArt» մշակութային կենտրոնում կբացվի գեղանկարչական ցուցահանդես՝ նվիրված Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակին:
Փոքր եղբա՞յր ունես՝ արյանդ ճնշումը կարող է բարձրանալ:
-
Սա ճգնաժամ է, բայց Սահմանադրության տապալում չպետք է թույլ տալ․
Սա ճգնաժամ է, հասարակությունը եռում է, իշխանությունից դժգոհողների թիվը շատ ավելի մեծ է, քան Բագրատ սրբազանի շարժման մասնակիցներն են. նշում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ այս շարժումն ունի ռուսական հետք, իսկ քաղաքական դաշտն այնքան է մերժված, որ ստիպված՝ դիմել են հոգևորականի ընդդիմադիր շարժումը ղեկավարելու համար:
-
Ջրհեղեղի հետևանքով մեկուսացված Փոքր Այրումում ավարտվում է պարենն ու վառելիքը․
Լոռու և Տավուշի մարզերի Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով որոշ բնակավայրեր հայտնվել են մեկուսացված վիճակում։ Կա պարենի և վառելիքի խնդիր։ Փոքր Այրումում գտնվող Օլեգ Դուլգարյանը ներկայացնում է գյուղի և մեկուսացման մեջ հայտնված մյուս գյուղերում իրավիճակը։
-
«Տավուշի շարժման» անհնազանդությունը՝ Երևանի փողոցներում
Մայիսի 27-ի առավոտյան ժամը 08։00-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները անհանզանդության գործողություններ իրականացրին՝ փակելով մի շարք փողոցներ Երևանում։ Ակցիաների նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն է։ Գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել 240 քաղաքացի։ Մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության օրը, Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կլինի Սարդարապատի հուշահամալիրում։
-
Աղետի հետևանքով ունենք 4 զոհ, 18 փլուզված կամուրջ և 7
Դեբեդի վարարման հետևանքով 4 զոհ ունենք և 18 փլուզված կամուրջ. Ալավերդիից այսպիսի տվյալներ է ներկայացնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ աղետի հետևանքներն այս պահին դժվար է գնահատել․ ավերածությունները մեծ են, ժամանակ է պետք հստակ գնահատականների համար: Փլուզումների հետևանքով, ասում է նա, 7 բնակավարի հետ կապը կտրվել է, նրանց սնուցումն ապահովելու աշխատանքներ են տարվում։
-
Հունվար-ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 13,2%-ով
2024-ի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13,2%: Միայն ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 10,4%-ով: Ինչպես հայտնում են Վիճակագրական կոմիտեից, այս տարվա հունվար-ապրիլին արդյունաբերության ծավալն աճել է 26,8%–ով, ծառայությունների ծավալը` 3,9%–ով, առևտրի շրջանառությունը` 26,7%-ով, շինարարությունը` 13,7%–ով: Ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 16,3%–ով, առևտրի շրջանառությունը 27,2%–ով, շինարարությունը` 17,8%, իսկ ծառայությունների ոլորտում աճը եղել է շատ համեստ` 0,8%: 2024-ի հունվար-ապրիլին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2,4 անգամ` կազմելով 13,7 մլրդ դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 180%–ով, ներմուծումը` 110%–ով։ Միայն ապրիլին արտաքին առևտուրն աճել է 2,7 անգամ` կազմելով […]
-
Բագրատ սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական
Մայր Աթոռը, անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «հոգևոր ծառայությունը սառեցնելու» դիմումին, հայտարարել է, որ նրա եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է միայն եկեղեցական և վարչական ծառայությունը։ «Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։ Մնացյալի առնչությամբ Սրբազանը պարզաբանումներ արդեն ներկայացրել է»,- ասված է հաղորդագրությունում։ Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվել է, […]
-
Տավուշի շարժումը անհնազանդության ակցիաներ է սկսել․ կա 240 բերման ենթարկված
12:25 «Բագրատ սրբազանը բոլորին հրավիրում է սուրբ Աննա եկեղեցու բակ, որտեղ ժամը 13։00-ին կհայտարարվի ցուցարարների հաջորդ անելիքների մասին»,- հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի շարժումը»։ 11:50 Ոստիկանությունը հայտնում է, որ ժամը 11։30-ի դրությամբ բերման է ենթարկվել ակցիաների 240 մասնակից: 10:25 Բագրատ սրբազանը և քաղաքացիները Ռադիոտան դիմաց են։ «Բագրատ սրբազանը Ռադիոտան շենքի մուտքի մոտ փոքր ինչ հանգստանալու համար մեկ պահ դադար առավ։ Շենքն ամբողջությամբ շրջափակված է վահանակիր ոստիկաններով»,- տեղեկացնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ 10:17 Ժամը 10։10–ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 196 մասնակից, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեղեկացնում է, որ վաղ առավոտից մեկնարկած բողոքի ակցիաների […]
-
Զինծառայող Արարատ Արոյանը մահացել է զորավարժության ժամանակ
Զինծառայող Արարատ Արոյանը մահացել է զորավարժության ժամանակ, հայտնում է Քննչական կոմիտեն։ «Մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարանում զինտեխնիկան վարման ընթացքում պատահական բախվել է կայանված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի թափքին, որի արդյունքում թափքում գտնվող նույն զորամասի զինծառայող Ա․ Արոյանը նույն օրը՝ ժամը 11։30-ի սահմաններում, ճակատաքունքային հատվածում ստացած վնասվածքներով ընդունվել է կայազորի զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 13։40-ին վերջինս մահացել է»,- ասված է հաղորդագրությունում։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել […]