Թուրքական բանակում 2,5 տարում ինքնասպան է եղել 233 զինվոր

Թուրքիայի զինված ուժերում զինվորներն ավելի շատ ինքնասպան են լինում, քան զոհվում, գրում է թուրքական Radikal-ը:

Թուրքական բանակում զինվորներն ինքնասպանություն են գործում տարբեր պատճառներով` թմրանյութերից կախվածության, ընտանիքից հեռու գտնվելու, անմարդկային վերաբերմունքի և այլնի պատճառով:

Վերջին 3 տարում զոհվածների և ինքնասպանություն գործած զինվորների թվային հարաբերակցությունը հետևյալն է` 2010թ.` 88-85, 2011թ. 102-70, 2012թ.` 133-75: Վերջին տասնամյակում թուրքական բանակում ինքնասպանությունների թիվն անցնում է 900-ից: