Դեպի Անկախություն. փաստավավերագրական ֆիլմ
95 տարի առաջ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը: Լրագրող…
Կարդալ ավելին95 տարի առաջ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը: Լրագրող…
Կարդալ ավելինՌուսաստանը ողջունում է մայիսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Ալմաթիում նախատեսված հանդիպումը: Այս մասին մայիսի 8-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման համար»,- նշել է Զախարովան: Նա հիշեցրել է, որ ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Այսօր էլ ՌԴ ղեկավարը հանդիպելու է Հայաստանի վարչապետի հետ։ «Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցերը այս բանակցությունների օրակարգում են»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Տավուշի սահմանամերձ Չինարի գյուղում մարդկանց շատ բան է անհանգստացնում։ Երեք-չորս տարի է՝ գյուղի տների ուղղությամբ չեն կրակում, բայց դիրքերի ուղղությամբ երբեմն կրակոցներ լինում են։ Սահմանամերձ լինելու հանգամանքն ու լարվածությունը շատերին է ստիպել դեպի սահմանը նայող պատուհանները աղյուսով ծածկել․ մարդիկ դժվարանում են հողատնտեսությամբ, անասնապահությամբ զբաղվել։ Գյուղում նաև երիտասարդներն են պակասել։ Բայց, անկախ բոլոր խնդիրներից, մարդկանց հիմա ավելի շատ անհանգստացնում է Տավուշի որոշ գյուղերի հետ կապված սահմանազատման գործընթացը։
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին: ՔԿ-ն մանրամասնում է՝ զինծառայողի դին հայտնաբերվել է մարտական դիրքի գետնատնակում՝ կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով։ «Դեպքի առթիվ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հարցաքննվել […]
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Աբովյան։ Երթը մեկնարկել է Յոթ Վերք եկեղեցու դիմացից։ Շարժման անդամները Աբովյանում միանալու են Տավուշից սկիզբ առած երթին։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն էլ այսօր 13:00-ին է Չարենցավանից ուղևորվելու է Աբովյան քաղաք։ *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Մայիսի 6-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում արդեն տեղադրվել է 40 […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են կառավարությունից։ Մոսկվայում Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսվում է նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը:
Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին կտրամադրի 12 միլիոն եվրո։ Դրանից 2 միլիոնը դրամաշնորհ է, 10 միլիոնը՝ վարկ։ Ծրագրում ևս 2,4 միլիոն եվրոյի չափով համաֆինանսավորում կիրականացնի կառավարությունը: Գործադիրը մայիսի 8-ի նիստում հավանության կարժանացնի այս համաձայնագիրը։ Ըստ որոշման հիմնավորման՝ լոգիստիկ կենտրոնը կկառուցվի Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ «Հյուսիս-հարավ» ավտոմոբիլային միջանցքին հարող 7,7 հեկտար տարածքում։ «Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել վարչական շենք՝ տանիքում արևային էներգակայանով: Կենտրոնի տարածքում լինելու են մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման, մաքսային ձևակերպումների, բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենքեր, մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ և այլ ենթակառուցվածքներ: Մուտքի և ելքի ուղղությամբ […]
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի հետ 236 միլիոն եվրոյի չափով վարկային համաձայնագիր է կնքելու՝ «Հյուիսի-հարավի» Սիսիան-Քաջարան ավտոճանապարհի հարավային հատվածի կառուցումը ֆինանսավորելու նպատակով։ Վարկային համաձայնագիրը հավանության արժանացնելու որոշումը ներառված է կառավարության մայիսի 8-ի նիստի օրակարգում։ Սիսիան-Քաջարան հարավային հատվածի երկարությունը 24,25 կիլոմետր է։ Ըստ կառավարության՝ ասֆալտբետոնե ճանապարհը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, որի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ։ Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը: Ընդհանուր առմամբ Սիսիան-Քաջարան 60 կիլոմետրանոց ճանապարհը ունենալու է 11 մետր լայնություն, 3 երթևեկելի գոտի, 5 թունել, […]