Հասարակություն – CIVILNET
-
Առաջին անգամ չկա քավության նոխազ․ ի՞նչ անի «խեղճ Նիկոլը»
Հասարակություն – CIVILNET Երկիրը հասցնես մի վիճակի, երբ սպառնալիքի ներքո իրականացվող «սահմանազատում» կոչվածը որակես ողջամիտ որոշում։ Ադրբեջանին տաս ավելին, քան նա երբևէ կարող էր երազել՝ չկարողանալով անգամ մի կամուրջ ու մի ճանապարհ պահել։ Կարևորը՝ պալատական սազանդարներին հավաքես ու հրահանգներ տաս երգը երգելու։ «Արցախը Հայաստան է և վերջ» բղավոցից ու «անջատում հանուն փրկության» կարգախոսից անցնես նշաձողի իջեցման ու փոխարենը ստանաս շրջափակում, կորսված հայրենիք ու տեղահանված ժողովուրդ․․․ իսպառ մոռանալով վերադարձի իրավունքի մասին։ Սևրի փաստաթուղթ ճոճելուց հետո Ցեղասպանության պատասխանատվությունը մեղսագրես սեփական ժողովրդին, որը «սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից»: Կարևորը, […]
-
Շատերը կարծում են, թե Արցախի հարցը փակվել է․ սխալվում են
Հասարակություն – CIVILNET Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հեղինակային հաղորդմանը քննարկում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ Հարավային Կովկասում առաքելության ավարտը, անդրադառնում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին և Արցախի էթնիկ զտմանը՝ այն անվանելով Հայոց երկրորդ ցեղասպանություն։
-
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական առաջարկները․ ԱԳՆ
Հասարակություն – CIVILNET Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները: Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Խոսքը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների 9-րդ խմբագրության մասին է։ Հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները փոխանցել էր ապրիլի 9-ին։ *** Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում երկու հարցի շուրջ շարունակվում է անհամաձայնությունը։ Առաջինը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը և հետագա սահմանազատման գործընթացին, երկրորդը՝ ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Այս հայտարարությունից հետո՝ ապրիլի 19-ին, հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել էին Տավուշի […]
-
Արցախից՝ Վերիշեն․ տունը կա, վերանորոգում չկա
Հասարակություն – CIVILNET Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքից Գորիս համայնքի Վերիշեն հասած Արփինե Խաչունցը ջերմատուն է հիմնել ու զբաղվում է հողագործությամբ։ Ընտանիքը տնտեսած գումարով կիսավեր մի շինություն է ձեռք բերել։ Այն վերանորոգելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունից խնդրում են հատկացված 10 միլիոն դրամ արժողությամբ սերտիֆիկատով գումար տրամադրել։
-
Խաղաղության համար լավ հնարավորություններ կան, կարծում է Ալիևը
Հասարակություն – CIVILNET Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով՝ խաղաղության համար շատ լավ հնարավորություններ կան։ «Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները»,- ապրիլի 26-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևը նշել է, որ հայ-ադրբեջանական հաջորդ հանդիպումը նախատեսված է Ղազախստանում։ Նա հույս է հայտնել, որ այն խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին ևս մեկ քայլ կլինի․ «Մենք պատրաստ ենք համագործակցել այն երկրների հետ, ովքեր կցանկանան մեզ այդ գործում օգնել»,- նշել է նա։
-
Փաշինյանը համոզված է՝ սահմանազատման գործընթացով Հայաստանի լինելիության հարցն է լուծվում
Հասարակություն – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ սահմանազատման գործընթացով Հայաստանի լինելիության հարցն է լուծվում։ «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին։ Մենք այս փուլում շատ ակտիվ պետք է լինենք որպես կուսակցություն։ Պարզ է, որ դա շատ ցավոտ հարց է և դա ուրիշի տունը չի, դա իմ տունն է։ Տան խնդիր կա, ճանապարհի խնդիր կա, բայց ուզում եմ արձանագրենք, որ մենք ոչ թե մի տան, գյուղի, ճանապարհի հարց ենք լուծում, այլ Հայաստանի Հանրապետության առաջիկա տասնամյակներում լինելիության հարցն ենք լուծում և մենք լուծելու ենք այդ հարցը։ Ուրիշ տարբերակ չունենք, որովհետև դա մեր՝ «Քաղաքացիական […]
-
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Հասարակություն – CIVILNET Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ ապրիլի 26-ին, մերժեց նրան ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։ «Մամիկոն Ասլանյանը անազատության մեջ է, որովհետև դատարանը գտել էր, որ կա շուրջ 30 վկա, որոնք պիտի հարցաքննվեն, և դատարանի կարծիքով՝ կարող էր նրանց վրա որոշակի ազդեցություն ունենալ՝ հաշվի առնելով, որ ընտրված քաղաքապետ է։ Հիմա այդ 30 վկաներին լսել են, ակնհայտ է, որ հիմքը վերացել է, և մարդը պետք է ազատ արձակվի։ Մեկ էլ դատարանը որոշում է, որ սեփական նախաձեռնությամբ ևս 7 վկա պետք է հրավիրի հարցաքննության։ Հիմա ես չեմ ուզում ասել, որ այդ որոշումն ինքնին […]
-
ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման հետազոտություններին ներգրավված են ամերիկյան կազմակերպություններ. փոխնախարար
Հասարակություն – CIVILNET Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: «Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի/էներգաբլոկների կառուցման շրջանակներում իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ, որում ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ: Նրանց փոխանցվել են թեմայի վերաբերյալ ձևակերպված մոտեցումներն ու պատկերացումները: ԱՄՆ-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունների և ծավալների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացումն այս փուլում նպատակահարմար չենք համարում»,- ասել է Վարդանյանը։ Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին: Ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի […]