Ալբանիայի անդամակցությունը ԵՄ-ին ավելի իրատեսական է դառնում. Ռոմպույ

Ալբանիային Եվրամիության թեկնածու-պետության կարգավիճակի տրամադրումը ավելի իրատեսական է դառնում: Սեպտեմբերի 17-ին այսպիսի հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը, հաղորդում է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքը:

«Ալբանիայի` թեկնածուի կարգվիճակը դառնում է ավելի ու ավելի իրատեսական: Կոչ եմ անում ձեզ շարունակել շարժվել այդ ուղղությամբ: Կասկած չկա, որ Ալբանիայի ապագան Եվրամիության կազմում է», – ասել է Վան Ռոմպույը Բրյուսելում Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ բանակցությունների ավարտին:

Ալբանիան Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտը ներկայացրել է 2009-ին: ԵՄ համապատասխան ընթացակարգի համաձայն` այն դեպքում, եթե Եվրահանձնաժողովի կարծիքը դրական է, ԵՄ Խորհրդին մնում է լուծել տվյալ երկրին թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցը:

2009թ. ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել ԵՄ հետ Ալբանիայի Կայունացման և ասոցացման համաձայնագիրը, որը միությանն անդամակցելու ճանապարհին առաջին փուլն է:

Մեկնաբանել