Լուրեր Հայաստանից | CivilNet Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած շարժումն այսօր Հաղարծինից շարժվեց Դիլիջան, ապա քայլերթով շարունակեց դեպի Սևան։ Դիլիջանում Սրբազանը պատասխանեց լրագրողների հարցերին։ «Տավուշը հանուն հայրենիքի» անվանումն ստացած շարժումը նախատեսում է քայլերթով հասնել Երևան մայիսի 9-ին։
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած շարժումը երեկ հասավ Հաղարծին։ Այսօր առավոտյան Հաղարծնի վանքում արքեպիսկոպոսը պատարագ մատուցեց, որից հետո մեքենաներով շարժվեցին Դիլիջան։ Ժամը 2-ին Դիլիջանից մեկնարկել է քայլերթը դեպի Երևան։
Լուրեր Հայաստանից | CivilNet Արծվաբերդը Բերդի (Շամշադին) շրջանի ամենախոշոր գյուղերից է՝ 3 250 բնակչությամբ։ Այստեղ խաղողի այգիներն ավելի մոտ են ադրբեջանական դիրքերին, քան գյուղին։ Համայնքի առաջնային խնդիրը ճանապարհն է․ խոստացել են այն կառուցել։ ՍիվիլՆեթն այցելեց Արծվաբերդ, տեղացիների հետ խոսեց առօրեական խնդիրների, խաղաղության մասին։
Լուրեր Հայաստանից | CivilNet Տավուշում տեղի է ունենում սահմանադրական կարգի տապալում, եթե սահմանազատումն իրականացվի այնպես, ինչպես նախատեսում է կառավարությունը․ կարծում է 44-օրյա պատերազմի ու դրանից հետո սահմանային այլ գործողությունների մասնակից, «Ազատազէն» ՀԿ-ի ղեկավար Իշխան Գևորգյանը, որը երեկվանից նստացույց է սկսել կառավարության դիմաց՝ «Ես հաշտ չեմ» պաստառով։ «Եթե կարելի է մեկի հողը խլել ու տալ թշնամուն, ուրեմն կարելի է բոլորինն էլ խլել։ Հայաստանի տարածքներն ու հողը կարող է փոփոխվել միայն սահմանադրական հանրաքվեի միջոցով, մնացած տարբերակներն ապօրինի են»,- ասում է Իշխանը։Նրա կարծիքով՝ սահմանազատում պետք է լինի, սակայն լեգիտիմ ու համաձայնեցված։ «Սահմանազատումը չպետք է լինի հետևյալ տրամաբանությամբ՝ սա տվեք մեզ, հետո կհասկանանք՝ ինչ […]
Լուրեր Հայաստանից | CivilNet Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։ «Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։ Ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման, 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառության կարևորությունն ու այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԳՆ կողմից արտահայտված դիրքորոշումը»,- ասված է հաղորդագրությունում։
Լուրեր Հայաստանից | CivilNet Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ խորհրդարանը մայիսի մեկին ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը նաև երկրորդ ընթերցմամբ՝ 83 կողմ և 23 դեմ ձայներով։ Սպասվում է երրորդ՝ վերջնական ընթերցումը։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ բռնություն է կիրառել՝ ջրցաններ, արցունքաբեր գազ և հաղորդումների համաձայն՝ նաև ռետինե փամփուշտներ։ Ծեծի է ենթարկվել գլխավոր ընդդիմադիր՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդը։ Credits: Ruptly
Լուրեր Հայաստանից | CivilNet Երբ պետությունը չի կատարում իր դերը, եկեղեցին ստիպված է վերցնում այդ դերը, ասում է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Սիվիլնեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նա կտրականապես դեմ է Տավուշում Ադրբեջանին տարածքներ զիջելու գաղափարին` նշելով, որ ռազմական շանտաժի պայմաններում չի կարելի գնալ զիջումների: Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` նա նշում է. «Քեզ ընտրել են, որ պատերազմի սպառնալիքը ի չիք դարձնես։ Չես կարողանում, գնա՛»: Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում Տավուշում ստեղծված իրավիճակին, կառավարություն-եկեղեցի հարաբերություններին և այլ հարցերի։
Լուրեր Հայաստանից | CivilNet Քննչական կոմիտեն պարզել է ՊՆ «Ուրալ»-ի վթարման պատճառները, որի հետևանքով զոհվել էր 4, վնասվածքներ ստացել 20 զինծառայող։ Տրանսպորտային միջոցը վարող, ժամկետային ծառայողին ու զորամասի երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել: Վերջին երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ նշված տրանսպորտային միջոցը վարող ժամկետային զինծառայողը իրեն ամրակցված «Ուրալ» ավտոմեքենայով զորամասի մշտական տեղակայման վայրից անձնակազմը փոխադրել է նույն զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք, որտեղ մեքենան կայանել է թեք տարածքում․ «Այդ կերպ խախտվել է ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՀՀ ԶՈւ ավտոմոբիլային ծառայության կանոնակարգի պահանջները, ըստ որի՝ մեքենաների կանգառն իրականացվում է լավ […]