Լուրեր Հայաստանից | CivilNet
-
Երթերի մասնակիցները միավորվեցին Աբովյանի կամրջի մոտ. ինչ տրամադրություններ ունեն
Լուրեր Հայաստանից | CivilNet Մայիսի 8-ին Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները միավորվեցին թե՛ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գլխավորությամբ Գյումրիից այսօր մեկնարկած երթի մասնակիցներին, թե՛ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանեսի առաջնորդած՝ Երևանից եկած մի խումբ արցախցիների ու մի շարք այլ քաղաքացիների հետ, որոնք նրանց սպասում էին Աբովյանի կամրջի մոտ: Այնուհետև շարժվեցին դեպի Աբվովյանի քաղաքապետարանի տարածք, որտեղից էլ առավոտկան կշարժվեն Երևանի Հանրապետության հրապարակ: ՍիվիլՆեթը զրուցել է երթի մասնակիցների հետ` հասկանալու նրանց տրամադրությունները` վաղվա հանրահավաքից առաջ:
-
Էրդողանը մեղմում է քաղաքականությունը երկրի ներսում․ Ռոբեր Քոփթաշ
Լուրեր Հայաստանից | CivilNet Թուրքիան դադարեցրեց Իսրայելի հետ առևտրային կապերը՝ հիմնականում հետընտրական գործընթացով պայմանավորված, նշում է հրապարակախոս Ռոբեր Քոփթաշը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա նկատում է, սակայն, որ ադրբեջանական նավթամթերքը Թուրքիայի տարածքով շարունակում է գնալ Իսրայել, որն անուշադրության է մատնվում Թուրքիայում։ Քոփթաշն անդրադառնում է Սահմանադրության փոփոխությունների հնարավորությանը՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր է՝ Էրդողանը Թուրքիան վերադարձնի խորհրդարանական կառավարման։
-
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Լուրեր Հայաստանից | CivilNet Հոդվածը գործընկերային բովանդակություն է: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդիականացնում են մարզերում համատեղ կառուցած ենթակառուցվածքները: Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրում արտաքին լուսավորության համակարգի կառավարումն իրականացվում է և´ ավտոմատ, և´ հեռավար կառավարմամբ: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ, լույսերի միացման կարգավորումն իրականացվում է առավել ճկուն սկզբունքով. բնական լույսին արձագանքող ֆոտոռելեով և բջջային հեռախոսով: Կառավարման այդ մեխանիզմը նպաստում է էներգախնայողության բարձրացմանը, իսկ անհրաժեշտության դեպքում, ընդամենը մեկ զանգով կամ կարճ հաղորդագրությամբ՝ սահմանված ժամանակացույցին միջամտելու հնարավորությանը: «Ավելի քան 9 տարի, գործընկեր կազմակերպությունները կանգնած են մեր սահմանամերձ բնակավայրի կողքին, որպեսզի զարգացնենք ենթակառուցվածքները: Արդիականացումը մեզ համար նորություն էր, օգտագործվեցին նոր տեխնոլոգիաներ: Այժմ, […]
-
Պեսկովը խոսել է ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին
Լուրեր Հայաստանից | CivilNet Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ բոլոր երկրների շահերից է բխում շարունակել զարգացումն այդ միավորման շրջանակներում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման մասին հարցին։ «Ընդհանուր առմամբ ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, ապահովում է առաջանցիկ զարգացում մասնակից երկրների համար։ Մասնակից երկրները դա գիտեն։ Եվ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում այս ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը շատ նկատելի է»,- ասել Է Պեսկովը։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում է 2015-ի հունվարի 2-ից: Ներկայում ԵԱՏՄ-ին անդամակցում է հինգ պետություն` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։
-
«Ոչ թե սահմանամերձ ենք, այլ սահմանապահ ենք». Տավուշի Չինարին խաղաղություն
Լուրեր Հայաստանից | CivilNet Տավուշի սահմանամերձ Չինարի գյուղում մարդկանց շատ բան է անհանգստացնում։ Երեք-չորս տարի է՝ գյուղի տների ուղղությամբ չեն կրակում, բայց դիրքերի ուղղությամբ երբեմն կրակոցներ լինում են։ Սահմանամերձ լինելու հանգամանքն ու լարվածությունը շատերին է ստիպել դեպի սահմանը նայող պատուհանները աղյուսով ծածկել․ մարդիկ դժվարանում են հողատնտեսությամբ, անասնապահությամբ զբաղվել։ Գյուղում նաև երիտասարդներն են պակասել։ Բայց, անկախ բոլոր խնդիրներից, մարդկանց հիմա ավելի շատ անհանգստացնում է Տավուշի որոշ գյուղերի հետ կապված սահմանազատման գործընթացը։
-
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Լուրեր Հայաստանից | CivilNet Քննչական կոմիտեն հաղորդում է, որ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին: ՔԿ-ն մանրամասնում է՝ զինծառայողի դին հայտնաբերվել է մարտական դիրքի գետնատնակում՝ կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով։ «Դեպքի առթիվ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ բռնության […]
-
Սյունիքում՝ «Հյուսիս-հարավ»-ին հարող տարածքում, մաքսային և լոգիստիկ կենտրոն կկառուցվի
Լուրեր Հայաստանից | CivilNet Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին կտրամադրի 12 միլիոն եվրո։ Դրանից 2 միլիոնը դրամաշնորհ է, 10 միլիոնը՝ վարկ։ Ծրագրում ևս 2,4 միլիոն եվրոյի չափով համաֆինանսավորում կիրականացնի կառավարությունը: Գործադիրը մայիսի 8-ի նիստում հավանության կարժանացնի այս համաձայնագիրը։ Ըստ որոշման հիմնավորման՝ լոգիստիկ կենտրոնը կկառուցվի Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ «Հյուսիս-հարավ» ավտոմոբիլային միջանցքին հարող 7,7 հեկտար տարածքում։ «Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել վարչական շենք՝ տանիքում արևային էներգակայանով: Կենտրոնի տարածքում լինելու են մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման, մաքսային ձևակերպումների, բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենքեր, մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ և այլ ենթակառուցվածքներ: […]