Քաղաքականություն – CIVILNET
-
Շրջափակման ընթացքում տղերքը ինձ ախպեր էին դարձել․ առաջնագծի բուժքույրը
Քաղաքականություն – CIVILNET 2023-ի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ ռազմական բուժքույր Արուսյակ Վարդանյանը եղել է Ամարասի հատվածում՝ սկզբում հրամանատարական դիտակետում, այնուհետև «Լուսնյակ» կոչվող սարում։ Այս ուղղությունը սեպտեմբերյան պատերազմի ամենաթեժ հատվածներից մեկն է եղել։ Բուժքույրը պատմում է 2023-ի, վաշտի տղաների, վաշտի հրամանատարի և Արցախի կորստի մասին։ Նա հույս ունի, որ վաշտի հրամանատար Սոս Ղուկասյանին հաջողվելու է վերահուղարկավորել Եռաբլուրում։ «Մարդ պիտի տեսնի իր աչքով, որ հասկանա, զգա իր կաշվի վրա, թե ինչ է հող տալը, դուրս գալը․․․»,- ասում է Արուսյակը։
-
Ինչպես է ANIF-ը փորձել հիմնավորել բարձր աշխատավարձերը ՊՎԾ-ի ստուգումների օրերին
Քաղաքականություն – CIVILNET Անցած տարի՝ այն ժամանակ, երբ Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ էր սկսել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում (ANIF), դրա ղեկավարները ենթադրաբար փորձել են հիմնավորել իրենց բարձր աշխատավարձերն ու դրանց ձևավորումը, այդ նպատակով ծախսել ավելի քան 30 000 դոլար։ ANIF-ը պատվիրել է մի ուսումնասիրություն՝ համեմատելու համար, թե որքան աշխատավարձ են ստանում համանման ֆոնդերի ղեկավարները այլ երկրներում։ Այդ ուսումնասիրությունը ֆոնդը հրաժարվում է հրապարակել։ ՊՎԾ-ն մտել է ANIF, ANIF-ը՝ գտել «լուծում» ANIF-ը ստեղծվել էր 2019-ին՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու, ՀՀ-ում լայնածավալ ներդրումները խթանելու նպատակով։ Հիմնադրումից մինչև 2023-ի մայիս ANIF-ը գործում էր վարչապետի աշխատակազմի ենթակայությամբ, համաֆինանսավորում ներդրումներ արևային էներգետիկայի, ավիացիայի, բեռնափոխադրումների, նույնիսկ ռեստորանային բիզնեսի […]
-
Չներքաշվել քաղաքական գործընթացների մեջ․ ՊՆ կոչը
Քաղաքականություն – CIVILNET ՀՀ ՊՆ հաղորդագրություն է տարածել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու լուրերի վերաբերյալ: «Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ:ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի»,- ասված է հաղորդագրությունում։ Դեպքի առթիվ հաղորդագրություն է տարածել նաև քննչական կոմիտեն։ «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը […]
-
Մասիսի դպրոցի ուսուցչուհին ազատվեց աշխատանքից․ նրան մեղադրում են երեխաներին հայհոյելու
Քաղաքականություն – CIVILNET Վերջին օրերին համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Մասիսի թիվ չորս հիմնական դպրոցի լեզվի ու գրականության ուսուցչուհի Արև Վրացյանը ոտքով հարվածում է Արցախից տեղահանված երեխաներին՝ ասելով, որ ինքը չի սիրում արցախցիներին, վիրավորելով դպրոցականներին՝ բոմժ, անասուն անվանելով»։ ՍիվիլՆեթը զրուցել է դպրոցի տնօրենի, որոշ աշակերտների ծնողների, նաև՝ ուսուցչուհու հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվել։ Ուսուցչուհին հերքում է իր մասին շրջանառվող այդ լուրերը։ Տնօրենը ՍիվիլՆեթին հայտնեց, որ այսօր՝ ապրիլի 26-ին, իր հրամանով ուսուցչուհին ազատվել է աշխատանքից և երկուշաբթի օրվանից չի դասավանդի դպրոցում։ Վերջին օրերին համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Մասիսի թիվ չորս հիմնական դպրոցի լեզվի ու գրականության ուսուցչուհի Արև Վրացյանը […]
-
Արցախից՝ Վերիշեն․ տունը կա, վերանորոգում չկա
Քաղաքականություն – CIVILNET Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքից Գորիս համայնքի Վերիշեն հասած Արփինե Խաչունցը ջերմատուն է հիմնել ու զբաղվում է հողագործությամբ։ Ընտանիքը տնտեսած գումարով կիսավեր մի շինություն է ձեռք բերել։ Այն վերանորոգելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունից խնդրում են հատկացված 10 միլիոն դրամ արժողությամբ սերտիֆիկատով գումար տրամադրել։
-
Խաղաղության համար լավ հնարավորություններ կան, կարծում է Ալիևը
Քաղաքականություն – CIVILNET Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով՝ խաղաղության համար շատ լավ հնարավորություններ կան։ «Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները»,- ապրիլի 26-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևը նշել է, որ հայ-ադրբեջանական հաջորդ հանդիպումը նախատեսված է Ղազախստանում։ Նա հույս է հայտնել, որ այն խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին ևս մեկ քայլ կլինի․ «Մենք պատրաստ ենք համագործակցել այն երկրների հետ, ովքեր կցանկանան մեզ այդ գործում օգնել»,- նշել է նա։
-
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Քաղաքականություն – CIVILNET Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ ապրիլի 26-ին, մերժեց նրան ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։ «Մամիկոն Ասլանյանը անազատության մեջ է, որովհետև դատարանը գտել էր, որ կա շուրջ 30 վկա, որոնք պիտի հարցաքննվեն, և դատարանի կարծիքով՝ կարող էր նրանց վրա որոշակի ազդեցություն ունենալ՝ հաշվի առնելով, որ ընտրված քաղաքապետ է։ Հիմա այդ 30 վկաներին լսել են, ակնհայտ է, որ հիմքը վերացել է, և մարդը պետք է ազատ արձակվի։ Մեկ էլ դատարանը որոշում է, որ սեփական նախաձեռնությամբ ևս 7 վկա պետք է հրավիրի հարցաքննության։ Հիմա ես չեմ ուզում ասել, որ այդ որոշումն ինքնին […]
-
ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման հետազոտություններին ներգրավված են ամերիկյան կազմակերպություններ. փոխնախարար
Քաղաքականություն – CIVILNET Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: «Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի/էներգաբլոկների կառուցման շրջանակներում իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ, որում ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ: Նրանց փոխանցվել են թեմայի վերաբերյալ ձևակերպված մոտեցումներն ու պատկերացումները: ԱՄՆ-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունների և ծավալների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացումն այս փուլում նպատակահարմար չենք համարում»,- ասել է Վարդանյանը։ Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին: Ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի […]