Երևանի փողոցներում անհնազանդության ցույցեր են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ցույցեր են: Քաղաքացիները փակում են տարբեր փողոցներ։ 10։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել էր 113-ի։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքին քաղաքացիներին կոչ էր արել երկուշաբթի առավոտից անհնազանդության ցույցեր սկսել։

Մեկնաբանել